ԱՄՆ Տեխաս նահանգում յուրաքանչյուր ոք, ով կդիմի հղիության արհեստական ​​ընդհատման, կտուգանվի տասը հազար դոլարով։

Միացյալ Նահանգների երկրորդ ամենաբնակեցված նահանգը` Տեխասը, ընդունել է հղիության արհեստական ​​ընդհատման ամենախիստ օրենքներից մեկը․ օրենքը ոչ միայն արգելում է հղիության արհեստական ​​ընդհատումը հղիության վեց շաբաթից հետո, երբ կանանց մեծ մասն անտեղյակ է դեռ դրա մասին, այլ նաև իրավունք է տալիս պետության յուրաքանչյուր բնակչի հետապնդել օրինախախտներին:

Նախկինում Տեխասում հղիության ընդհատումը արգելված էր 20 և ավելի շաբաթ ժամկետից հետո։

Տեխասի օրենքը բացառություններ չի անում նաև սեռական ոտնձգության կամ ինցեստի զոհերի, ինչպես նաև դեռահասների համար․ հղիության արհեստական ​​ընդհատման համար անչափահասներին անհրաժեշտ է ծնողի կամ խնամակալի թույլտվությունը: Երբեմն նրանք պետք է դիմեն դատարան, ինչը ձգձգում է գործընթացը։

Հղիության արհեստական ընդհատումը թույլ է տրվում անել միայն այն դեպքերում, երբ հղիությունը սպառնում է մոր կյանքին կամ կան առողջական լուրջ խնդիրներ։

1113