Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը «Պատերազմի դասերը» զեկույցում անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում դպրոցների և նախակրթարանների թիրախավորմանը, ռմբակոծմանը և ավերածություններինին:

Զեկույցը սկսվում է հիշեցումով, որ հենց պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, երեխայի սպանության դեպք է արձանագրվել՝ արկի պայթյունից զոհվել է Վիկտորյա Գևորգյանը. նա ընդամենը 9 տարեկան էր: Արկն ընկել էր Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի տներից մեկի բակում:

«Պատերազմի դասերը» զեկույցում նշվում է, որ 44 օրվա ընթացքում վնասվել կամ ավերվել է առնվազն 71 դպրոց հայկական կողմից, այդ թվում 2-ը՝ Հայաստանի Հանրապետությունում, նաև տասնյակ մանկապարտեզներ, արվեստի դպրոցներ, մարզադպրոցներ և արհեստագործական կենտրոններ:

Զեկույցի հեղինակները, ուսումնասիրելով բազմաթիվ փաստեր, լինելով հակամարտության գոտիներում, զրուցելով ականատեսների հետ, եզրակացրել են, որ ադրբեջանական ուժերն օգտագործել են խոցման մեծ մակերես ունեցող զինատեսակներ, այդ թվում՝ չկառավարվող ռեակտիվ արկեր, և նման հարվածներն, ամենայն հավանականությամբ, եղել են ոչ ընտրողաբար, և հետևաբար՝ անօրինական:

1lurer.am

197