Araratnews.am-ի խմբագրություն դիմած քաղաքացին խնդրում էր, որպեսզի պարզենք, թե  կկարողանա ստանալ իր մահացած հարազատի օգոստոս ամսվա թոշակը, նշելով, որ իր հարազատը մահացել է օգոստոս ամսվա վերջին:

Araratnews.am-ը կապ հաստատեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: Գերատեսչությունից հայտնեցին` քանի որ տվյալ անձնավորությունը մահացել է օգոստոսի վերջին, իսկ օգոստոս ամսվա թոշակը ՀՀ  բոլոր քաղաքացիները ստանում են ամսվա սկզբին, հետևաբար, վերը նշված անձի հարազատները չեն կարող ստանալ հաջորդ ամսվա, այսինքն՝ սեպտեմբերի թոշակը: «Եթե նույնիսկ գումարը նստել է մահացած թոշակառուի քարտին, ապա այն պետք է թողնել քարտի մեջ, իսկ եթե արդեն կանխիկացվել է` պետք է վերադարձվի»,- հայտնեցին սոցապնախարարությունից:

Հայկ Մագոյան

 

 

 

654