Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Սոչիում հանդիպման սկզբում խոսել է Ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս-թուրքական համատեղ դիտարկման կենտրոնի մասին՝ համարելով այն Հարավային Կովկասում կայունության երաշխիք:

«Ռուս-թուրքական հրադադարի վերահսկման կենտրոնն ակտիվորեն գործում է։ Այս համագործակցությունը և կողմերի դիրքորոշումների համաձայնեցումը հաշտեցմանն ուղղված հետագա քայլերի վերաբերյալ կայունության լուրջ երաշխիք են»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը:

1415