Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քրիստին Լագարդը հաստատել է, որ 2027 թվականի փետրվարի 7-ին վաղաժամկետ հրաժարական կտա Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահի պաշտոնից։
«Ես հենց նոր տեղեկացրել եմ իմ գործընկերներին, որ 2027 թվականի փետրվարի 7-ին կլքեմ ԵԿԲ նախագահի պաշտոնը»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
Լագարդը ԵԿԲ-ն ղեկավարում է 2019 թվականի նոյեմբերի 1-ից։ Նրա լիազորությունների ժամկետը պետք է ավարտվեր 2027 թվականի հոկտեմբերի վերջին։
ԵԿԲ ղեկավարի հրապարակած տեսանյութում նրա դեմքին սպեղանիներ են երևում։ Սոցիալական ցանցերում ենթադրություններից խուսափելու համար Լագարդը պարզաբանել է, որ շաբաթվա սկզբին փոքր վիրահատության է ենթարկվել։ Նա նաև կոչ է արել հետևել բժիշկների ցուցումներին և պարբերաբար ստուգել մաշկը։
Նպատակն է մինչև փետրվարի 7-ը Եվրոպական խորհրդի որոշմամբ հաստատել ԵԿԲ նոր նախագահին։