Նորքի տուն-ինտերնատի տարեցները նշել են հաստատության նոր բնակչի՝ Ռոբին ռոբոտի տարեդարձը: Տարեցները շնորհավորել են Ռոբինին, շնորհավորական բացիկներ գրել, ռոբոտի համար ասմունքել և երգել։

Նորքի տուն-ինտերնատում ապրող տարեցների կյանքի որակի բարելավման ու միաժամանակ նոր հետաքրքրության ապահովման նպատակով արդեն չորս ամիս է, ինչ Ռոբին ռոբոտը խնամքի հաստատությունում է:

Վերջինիս հետ անցկացվում են ինտելեկտուալ խաղեր, զրույցներ՝ ելնելով տարեցների հետաքրքրությունների շրջանակից ու նախասիրություններից։

Նախագիծն իրականացնող «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը նախատեսում է ուսումնասիրել ձեռք բերված հաջողությունները, ռոբոտի կողմից նոր ու հետաքրքիր աջակցության ձևեր մտածել, որպեսզի տարեցների առօրյան լինի լեցուն ու հագեցած։

Ալցհայմերի իրազեկման արշավի շրջանակում այս ամիս նախատեսվում է նաև իրազեկող գրքույկներ և թռուցիկներ տարածել տարեցների խնամքի հաստատություններում և ՄՍԾ տարածքային կենտրոններում:

Copy

540