Ուկրաինայի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան հայտնել է, որ Կիևը և Փարիզը նախապատրաստվում են Ուկրաինա  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցին:

«Ես հաստատ գիտեմ, որ նա որոշում է կայացրել անպայման Ուկրաինա ժամանելու մասին: Քննարկվել են տարբեր ամսաթվեր, բայց ես պատասխանատու չեմ ամսաթվերի համար»,- ասել է քաղաքական գործիչը:

Ստեֆանիշինան նշել է, որ չի կարող բացահայտել Մակրոնի այցի նախապատրաստման մանրամասները, սակայն, նրա խոսքով, Մակրոնի մի քանի խորհրդականներ եկել են Ուկրաինա պատրաստվելու համար:

204