Այսօր՝ հոկտեմբերի 18-ին մի քանի լրատվամիջոցի տված հարցազրույցի ժամանակ  Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը  հայտնել է, թե իբր Կապանի Փելա սարն արդեն մի քանի օր է՝ ինչ վերահսկում են ադրբեջանցիները։  Ուշագրավ է, որ նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել  ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը։  Սակայն  համայնքապետի ու պատգամավորի լրատվամիջոցներին հայտնած կեղծ տւեղեկատվությունը շատ արագ հերքվեց ԱԱԾ-ի կողմից։  Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ հերքում  էր  Փելա սարը ադրբեջանական կողմին հանձնելու մասին տարածած կեղծ  լուրերը։

Փաստորեն,  Կապանում համայնքապետի ընտրություններից առաջ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանին այլևս ոչինչ չի մնում, բացի կին պատգամավորի մեջքի հետև թաքնվելով կեղծ լուրեր տարածելը՝  փորձելով այդ կերպ վարկաբեկել իշխանությանը։

Հետաքրքիր է,  իսկ  Փարսյանը  տղամարդկություն կունենա՞  ներողություն խնդրել տարածած լկտի  ստի  համար։

armenianews.net

3312