Եվրոպայի Խորհրդի պատվիրակության անդամներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի Ժողովրդավարության հարցերով զեկուցողների խումբը՝ ԵԽ-ում Շվեդիայի դեսպան Մարթեն Էհնբերգի գլխավորությամբ, հոկտեմբերի 19-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
Եվրոպայից ժամանած հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:
Նրանք շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին պարոն Մարթեն Էհնբերգը նաև գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
20 Հոկտեմբեր, 2021 18:57
486
Վարչապետի, ԵԽ նախագահի ու Եվրոպական Հանձնաժողովի նախագահի հանդիպումը և համատեղ մամուլի ասուլիսը․ ֆոտոշարք
05 Մայիս, 2026 18:10
Դեռ վաղ է Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու համար․ դեր Լեյեն
27 Ապրիլ, 2026 14:49
Սիբեխի սեզոնը հայտարարում եմ բացված. վարչապետը տեսանյութ է հրապարակել
19 Մարտ, 2026 17:23
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելից․ լիբանանահայ համայնքում անցկացվել են հոգեհանգստի պատարագներ
25 Ապրիլ, 2026 22:40
Հպարտ եմ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակն էի. Փելոսի
25 Ապրիլ, 2026 12:02
Հռոմում կայացել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին և անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառում
25 Ապրիլ, 2026 10:14