
Լիտվայի Կապի և տրանսպորտի նախարարի հրավերով չորեքշաբաթի օրվանից Լիտվա է մեկնել Հայաստանի տարածքային կառավարաման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նախարարն այսօր մասնակցելու է «Տրանսպորտ և լոգիստիկա 2050» Տրանսպորտային նորարարության միջազգային համաժողովին։
Նախարարը հանդես կգա ելույթով։
Այցի շրջանակներում նախարար Սանոսյանը կհանդիպի նաև Լիտվայի Կապի և տրանսպորտի նախարար Մարիուս Սկուոդիսի հետ։
Երկկողմ հանդիպման ընթացքում նախարարները նախատեսում են քննարկել քաղաքական և տնտեսական առավել արդիական հիմնախնդիրներ, ենթակառուցվածքների ռազմավարական նախագծեր՝ կապված տրանսպորտային նորարարությունների եւ թվայնացման հետ։
Համացանցի միջոցով այսօր նախատեսված համաժողովին կմիանան նաեւ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի տրանսպորտի նախարարներն ու փոխանախարարը և կմասնակցեն նախարարների «Կանաչ, թվային, մրցունակ տրանսպորտ և լոգիստկա․ որքան հավակնոտ պետք է լինենք զարգացող ոլորտների կարգավորումներում» թեմայով նստաշրջանին, որը վարելու է Լիտվայի տրանսպորտի և կապի նախարար Մարիուս Սկուոդիսը։