Հրդեհ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի նկուղում. փրկարարները տարահանել են 60 քաղաքացու

Հոկտեմբերի 24-ին, ժամը 11։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի նկուղում։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Բժշկական ապահովման վարչության հեթապահ բժիշկը։
Փրկարարները տարահանել են 60 քաղաքացու։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։12-ին մարվել՝ 12։14-ին։ 40 քմ տարածքում այրվել է աղբ։
24 Հոկտեմբեր, 2021 16:55
1016
Արտաշիսյան փողոցում այրվում է տուն․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան
16 Սեպտեմբեր, 2025 21:29
3 տարի ժամկետով ազատազրկում․ կայացվել է Ազատ գյուղի զորամասի հրդեհի գործով առաջին դատավճիռը
16 Սեպտեմբեր, 2025 18:58
Օձունում հրդեհ է բռնկվել միաժամանակ երկու հասցեում
15 Սեպտեմբեր, 2025 09:56