Սուբվենցիոն ծրագրով ցանկապատվում է Մյասնիկյանի մանկապարտեզը

Պետական աջակցությամբ սկսվել են Մյասնիկյանի մանկապարտեզի ցանկապատման և սանհանգույցի հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:
Մանկապարտեզը ցանկապատվոմ է համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով, իսկ սանհանգույցի հիմնանորոգումն իրականացվում է մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով:
Վերոնշյալ երկու ծրագրի իրականացմամբ՝ 1960-ականներին կառուցված և վերջին մեկ տարվա ընթացքում համայնքային բյուջեի միջոցներով հիմնանորոգված մանկապարտեզը լիարժեք կծառայի իր սաներին՝ անվտանգ և բարենպաստ պայմաններ ապահովելով նրանց նախադպրոցական կրթության համար:
2021 թվականի սուբվենցիոն ծրագրով Մյասնիկյանում արդեն ավարտվել է Մոնթե Մելքոնյանի անվան փողոցի ասֆալտապատումը, իսկ մշակույթի տան վերանորոգումն ընթացքի մեջ է:
26 Հոկտեմբեր, 2021 13:52
859
Մարտի 1.13 տարի անց նույն ուժերը, որոնք ժողովրդի դեմ սպանդ էին իրականացրել, այսօր ընդդիմություն են (տեսանյութ)
01 Մարտ, 2021 16:56
Երևանում 3 նոր մանկապարտեզ կկառուցվի
03 Հուլիս, 2025 13:32
Մասիսի թիվ 3 մանկապարտեզը կառուցված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
02 Հուլիս, 2025 10:06
Արարատ համայնքին է վերադարձվել Սուրենավանի մանկապարտեզի մասնաշենքը
19 Հունիս, 2025 17:16