Ռուսաստանի հարավում գտնվող Վոլժսկի քաղաքի թիվ 1 հիվանդանոցը երկուշաբթի օրը հոկտեմբերի 25-ին լեփլեցուն էր COVD-19 հիվանդներով, գրում է Ռոյթերս գործակալությունը

Երկրում կորոնավիրուսային համավարակի նոր ալիք է:

Բոլոր հիվանդանոցային մահճակալները զբաղեցված են երկուշաբթի օրվա դրությամբ, Ռոյթերսին ասել է գլխավոր բժշկի տեղակալ Ռոման Միրոնովը. հիվանդանոցը կարող է ընդունել 540 հիվանդի, այդ թվում՝ 50 հիվանդների՝ վերկակենդանացման բաժանմունքում: Միրոնովն ասում է, որ նրանց բացարձակ մեծամասնությունը չի պատվաստվել։

«Հոսպիտալացումն ավելի ակտիվ է այժմ: Հիվանդների մոտ 10%-ն ամեն օր դուրս է գրվում և նույն օրը նույն թվով հիվանդներ են ընդունվում հիվանդանոց: Հիվանդները շատ ավելի շատ են, քան նախորդ կորոնավիրուսային ալիքի ժամանակ»,- ասում է Միրոնովը։

Երեքշաբթի օրը Ռուսաստանը հաղորդել է 1,106 COVID-19 մահվան դեպքերի մասին վերջին 24 ժամվա ընթացքում, ինչը ամենաբարձր ցուցանիշն է համաճարակի սկզբից ի վեր՝ նոր դեպքերի աճի պայմաններում, որոնք ստիպել են իշխանություններին վերսկսել մասնակի արգելափակման միջոցառումները:

Վերջին ութ օրերից վեցի ընթացքում օրական հիվանդների թիվը հասել է նոր հակառեկորդների: COVID-19 աշխատանքային խումբը հաղորդել է 36,446 նոր վարակի դեպքերի մասին: Նախորդ օրն այդ թիվը կազմում էր ավելի քան 37 հազար: Ռեկորդային թվերի պատճառով բուժաշխատողները գտնվում են մեծ ճնշման տակ:

«Հիվանդությունն ավելի ծանր է, ավելի շատ բարդություններով: Կարծում եմ, որ անցած տարի ավելի հեշտ էր»,- ասում է բուժաշխատող Ելենան, ով չցաբնկացավ ներկայանալ իր ազգանունով։

Ելենան, ով աշխատում է կորոնավիրուսով հիվանդների հետ համաճարակի սկզբից, Reuters-ին ասել է, որ այս անգամ իրավիճակը շատ ավելի ծանր է, նախորդ շրջանների հետ համեմատած: «Այս հիվանդությունը ոչ մեկին չի խնայում»,- ասում է Ելենան։

297