
Կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ասում է, որ համաճարակի դեմ հնարավոր է պայքարել հաջորդ տարվա սկզբին, իսկ մյուսը ասում է, որ դա անիրատեսական է:
Այս տարի կորոնավիրուսի իրավիճակն ավելի վերահսկելի կլինի, քան նախորդ տարի, իսկ հաջորդ տարի համաճարակը կավարտվի: Գերմանական Die Welt-ին տված հարցազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական վարչության ղեկավար Հանս Կլյուգենը։
«Ենթադրում եմ, որ 2021 թվականը կլինի COVID-ի ևս մեկ տարի: Բայց դա կլինի ավելի կանխատեսելի և կառավարելի:Մենք արդեն շատ ավելին գիտենք։ Մենք ունենք գործիքներ, ախտորոշիչ ծրագրեր, ունենք պատվաստանյութ: Ինձ համար իմ աշխատանքում կարևոր է նախապես պլանավորելը: Հետևաբար ես ենթադրում եմ, որ համաճարակն ավարտվելու է մինչև 2022 թվականի սկզբը»,- հայտարարել է նա։
Միաժամանակ, նա նշել է, որ դա չի նշանակում, որ հաջորդ տարի վիրուսն ամբողջությամբ կվերանա:
Կլյուգենը հավելել է, որ համաճարակի հաղթահարումն անհրաժեշտ է «Եվրոպական համերաշխության» պատվաստանյութերի բաշխման և կարանտինը հանելու հարցերում։
«Եթե ամեն ինչ շատ արագ տեղի ունենա, մենք կրկին կվերադառնանք սկզբին»,- շեշտել է նա։
Թագուհի Մանուկյան