SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրանական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Շիրակի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «» անունը։

Նոյեմբերի 13-ին ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ Հայկ Հարությունյանը, ով աշխատում է «Արարատբանկ» Բաց Բաժնետիրական Ընկերության պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ և հայտնել, որ նույն բանկի տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետներից մեկը կասկածվում է յուրացում անելու մեջ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ կասկածյալը սպասարկման բաժնի մասնագետ՝ 31-ամյա Գևորգ Ղազարյանն է, ով բանկի բանկոմատների լիցքավորման գործընթացում Պարոնյան փողոցի Արարատբանկի զարգացման մասնաճյուղից սեպտեմբերի վերջերից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում իրեն վստահված գումարներից յուրացրել է խոշոր չափի գումար։ 

Կենտրոնի ոստիկանների պրոֆեսիոնալ ու ճիշտ գործողությունների արդյունքում կասկածյալ Գ. Ղազարյանը Շիրակի մարզի «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերվել է և բերման ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին։ Նա պատրաստվում էր լքել Հայաստանի տարածքը։ 

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։  Գ. Շամշյանի տեղեկություններվ՝ յուրացավ գումարը կազմում է 40 մլն դրամ։ 

1212