ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանի հետ Araratnews.am-ի տաղավարում քննարկել ենք, թե ինչ աշխատաքներ է իրականացնելու գրասենյակը հայ ռազմագերիներին հետ վերադարձնելու ուղղությամբ: Փորձել ենք հասկանալ, թե ինչու մինչ օրս իրավական գնահատական չի տրվել` ով է սկսել 44-օրյա պատերազմը և ինչ կոնվենցիաներ են խախտվել, և արդյոք հնարավոր է բեկանել Ադրբեջանում դատապարտված հայ ռազմագերիների դատական ակտերը:

Հարցին, թե ինչ իրավական հետևանք կարող է ունենա Ադրբեջանի համար նոյեմբերի 16-ին ՀՀ սուվերեն տարածքում ռազմական գործողությունները ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության գրասենյակի ղեկավարը նախ նշեց, որ ադրբեջանական կողմը ՀՀ սուվերեն տարածքում հայտնվել էր ավելի վաղ, իսկ ակտիվ ռազմական գործողություններ սկսվեցին նոյեմբերի 16-ին. «Եվրապական դատարանում տարվող գործընթացների կոնտեքստում, որևէ տարբերություն մեծ հաշվով չի դրվում, թե ագրեսիա է տեղի ունեցել, կամ մեկ այլ միջազգային իրավական բնույթի խախտում է տեղի ունեցել, որովհետև հիմնաքարը, անկյունաքարը այստեղ մարդու իրավունքներն են` անկախ նրանից, թե ինչի արդյունքում է այն խախտվել: Այս դեպքում մենք ունենք խնդիր սահմանային գոտու մոտ գտնվող բնակավայրերի քաղաքացիական բնակչության իրավունքների պաշտպանության առումով, որը շարունակվում է և հիմա էլ խորանում է»:

Դրմեյանը արձանագրում է` ունենք խնդիր ռազմագորիների հետ կապված. «Նման խնդիր մենք ունեցել ենք 44-օրյա պատերազմի ընթացքում և այդ ժամանակ էլ ձեռնարկվել էին ակտիվ գործողություններ իրավական դաշտում Եվրապական դատարան դիմելու միջոցով, հետագայում  նաև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան դիմելու գործիքակազմը աշախատեցնելով, և այսօր այդ խնդիրը շարունակում է առկա լինել: Մեր կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցներ իրավական մեխանիզմները օգտագործելու առումով, որպեսզի առնվազն թույլ չտանք խախտվեն այդ անձանց հիմնարար իրավունքները»:

Հարցին` բացի նոյեմբերի 16-ին գերեվարվածները, այժմ Ադրբեջանում քանի ռազմագերի ունենք Լիպարիտ Դրմեյանն ասաց, որ նախորդ տարվա սեպտեմբերից և դրանից հետո ընկած ժամանակահատվածում մոտ 250, եթե ոչ ավելի անձանց վերաբերյալ գանգատներ են գնացել Եվրապական դատարան այսպես կոչված միջանկյալ միջոցներ կիրառելու. «Եթե կան, առկա են ապացույցներ, որոնք գոնե առերևույթ վկայում են անձանց Ադրբեջանում գտնվելու մասին դատարանին խնդրել կիրառոլւ միջոց, այսինքն տալ հրահանգ Ադրբեջանին, տալ այդ անձանց իրավունքները չխախտվեն: Եվ դտրամադրի ինֆորմացիա անձանց ճակատագրի վեորաբերյալ: Պետք է նշեմ, որ ՀՀ-ի կողմից նման դիմում ներկայացվել էր շատ ավելի շուտ` սեպտեմբերի 27-ին, և Եվրոպական դատարանը իր որոշմամբ արձանագրեց, որ ունիվերսալ, ընդհանուր որոշում է կայացնում և երկու կողմերին էլ հորդորում, որ այն անձինք, ովքեր կգտնվեն ձեր տիրապետության տակ` լինի դա զինված զինծառայող, թե քաղաքացիական անձ, նրանք իրավքունքները չոտնահարել»:

Հայկ Մագոյան

Մանրամասները` տեսանյութում:

 

 

436