Երեւանի քաղաքապետարանը գումար կհատկացնի 2008 թվի մարտի 1-ի զոհերի հուշարձանի պատրաստման համար
Երեւանի քաղաքապետարանը գումար կտրամադրի 2008 թվականի մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի պատրաստման եւ տեղադրման աշխատանքների կատարման համար:
Նախագիծը ներկայացրեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը:
«Նախատեսվում է Երեւան համայնքի 2021 թվականի բյուջեի եկամտային մասում սուբվենցիաներն ավելացնել 96,410.0 հազար դրամով։ Հուշարձանի տեղադրումը կիրականացնի Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովի հաղթող ճանաչած մասնակիցը»,- տեղեկացրեց Ներսիսյանը։
Որոշումն ընդունվեց Երեւանի ավագանու այսօրվա նիստում:
Աշխատանքներն իրականացվելու են «Հուշարձանների վերանորոգում եւ պահպանում» ծրագրի շրջանակներում:
30 Նոյեմբեր, 2021 17:48
771
Սեյրան Օհանյանը բերման կենթարկվի
12 Հունիս, 2026 14:43
Այս ամիս լրանում է 5 տարին այն օրվանից, երբ հիմնադրվեց Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը
06 Հունիս, 2026 16:18
Դատախազը «Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդումներ է հարուցել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ
01 Հունիս, 2026 13:35
Մարտի մեկի գործով տուժածների իրավահաջորդները չեն մասնակցի դատավարությանը
07 Սեպտեմբեր, 2020 16:43
Ինչպիսին է լինելու Մարտի մեկի զոհերի հուշարձանը. մանրամասներ
05 Սեպտեմբեր, 2020 14:59
Ռոբերտ Քոչարյանի փախուստի հավանականությունը մեծ է. Մարտի մեկի գործով փաստաբան
12 Օգոստոս, 2020 17:25