Ամերիկացի քաղաքական մեկնաբան Գորդոն Չանգը «Daily Express»-ին տված մեկնաբանությունում ասել է, որ տիեզերքի ոլորտում նախագահ Բայդենի սխալ հաշվարկները կարող են «պատրվակ լինել համաշխարհային պատերազմ սկսելու համար»։
«Պատերազմի բռնկման առաջին նշաններից մեկը՝ ԱՄՆ-ի դուրսմղումն է»,- ասել է նա՝ չհստակեցնելով, թե ինչու է նման եզրակացություն արել։ Նրա կարծիքով՝ ամերիկացի առաջնորդը ոչ մի ջանք չի գործադրում Վաշինգտոնի մրցակիցներին թուլացնելու համար։ «Բայդենի վարչակազմը չի կարող պաշտպանել Միացյալ Նահանգները»,- ավելացրել է Չունգը:

Վերջին շրջանում Արեւմուտքում պարբերաբար հնչում են պատերազմի տարբեր սցենարներ, այդ թվում՝ Ռուսաստանի մասնակցությամբ։ Միևնույն ժամանակ, Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում հարձակվել որևէ մեկի վրա, իսկ ռուսական «սպառնալիքի» մասին անհիմն հայտարարություններն օգտագործվում են միայն որպես պատրվակ՝ Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ զինտեխնիկա տեղակայելու համար։

469