Մանրամասներ Գրիգորի Հայրապետովի մահվան դեպքից

ArmLur.am֊ին մանրամասներ են հայտնի դարձել Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովի մահվան դեպքից: Մասնավորապես ArmLur.am֊ի տեղեկություններով՝ նա այսօր առավոտյան վատ է զգացել իրեն, շտապ օգնություն են կանչել, սակայն շտապ օգնության հեռանալուց հետո շատ չանցած Հայրապետովը մահացել է։
Ըստ նախանական վարկածի նա սրտի կաթված է ստացել։
Հիշեցնենք, որ Գրիգորի Հայրապետովը 1991-2018 թվականներին եղել է Հայաստանի ղեկավարների անվտանգության գլխավոր պատասխանատուն։ Նա ապահովել է Հայաստանի երեք նախագահների եւ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։
Հայրապետովը Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ազատվել է 2019 թվականի հոկտեմբերին։
01 Հունվար, 2022 20:29
6248
ԱԱԾ տնօրենի պաշտոնում հաջողություններ եմ մաղթում Անդրանիկ Սիմոնյանին. վարչապետ
30 Հունիս, 2025 12:57
Աջապահյանին ԱԱԾ-ի՝ չթաքնվելու կոչից հետո, նա որոշում կայացրեց ներկայանալ ՔԿ
27 Հունիս, 2025 22:30
ԱԱԾ-ն, ոստիկանությունը, կանխելով իրավիճակի հնարավոր սրումը, որոշում են կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից. հայտարարություն
27 Հունիս, 2025 14:24