Լիոնել Մեսսին վարակվել է կորոնավիրուսով
Վարակվել են նաև այլ խաղացողներ։ Բոլորն ինքնամեկուսացել են։
Ֆրանսիական «Պարի Սեն–Ժերմենի» հարձակվող, Արգենտինայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին վարակվել է կորոնավիրուսով։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Վարակվել են նաև այլ խաղացողներ․ մասնավորապես, թեստի դրական պատասխան են ստացել դարպասապահ Սերխիո Ռիկոն՝ Իսպանիայից, պաշտպան Խուան Բեռնատը (նույնպես Իսպանիայից), ինչպես նաև ֆրանսիացի կիսապաշտպան Նաթան Բիթումազալան։ Նշվում է, որ բոլորն ինքնամեկուսացել են։
Թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարը դեռ վերականգնվում է ստացած վնասվածքից հետո, մինչև հունվարի 9-ը նա բուժման կուրս է անցնելու Բրազիլիայում։ Նա մարզումներին կվերադառնա երեք շաբաթից։
02 Հունվար, 2022 21:37
956
Այս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականին
06 Հոկտեմբեր, 2026 20:53
Ռոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին ԱԱ 2026 խաղից հետո
24 Հունիս, 2026 14:09
Մահացել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժոսպենը
23 Մարտ, 2026 12:49
Լեո, այսքան տարի դու պաշտպանել ես քո երկրի գույները, և այս պատմությունը կմնա հավերժ․ Ռոնալդուն՝ Մեսսիին
07 Հոկտեմբեր, 2026 23:03
Այս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականին
06 Հոկտեմբեր, 2026 20:53
Մեսսին հրավիրվել է ազգային հավաքական՝ հրաժեշտի խաղ անցկացնելու
16 Սեպտեմբեր, 2026 10:57