Կառավարության նպատակն է կանխել կորոնավիրուսի տարածումը, չգնալ լոքդաունների. նախարար
Կառավարության նպատակն է՝ հնարավորինս կանխել կորոնավիրուսի տարածումը և չունենալ այնպիսի համաճարակային իրավիճակ, որ մենք ստիպված լինենք գնալ համատարած լոքդաունների՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Համատարած լոքդաուններն ունենում են որոշակի զսպող նպատակ, բայց ունեն խիստ ցավալի տնտեսական հետևանքներ: Կառավարության նպատակն է՝ ունենալ հավասարակշռված մոտեցում՝ պաշտպանելու քաղաքացիների առողջությունն ու կյանքը, մյուս կողմից, ունենալ այնպիսի իրավիճակ, որ տնտեսվարողները ստիպված չլինեն տնտեսական վնասներ կրել»,- ասաց Ավանեսյանը:
19 Հունվար, 2022 22:40
521
Արհեստական բանականության կիրառումը պետք է լինի անվտանգ, պատասխանատու և հասանելի բոլորին․ Ավանեսյանը՝ World Bio Summit 2026 համաժողովում
21 Հոկտեմբեր, 2026 20:05
Telegram-ում Անահիտ Ավանեսյանի անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ
21 Հոկտեմբեր, 2026 15:50
Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Կորեա
19 Հոկտեմբեր, 2026 14:25