Տաշքենդի կենդաաբանական այգում ահասարսուռ դեպք է տեղի ունեցել։ Հունվարի 28-ին կինն իր փոքրիկ աղջնակին ճաղերից գցել է արջի ազատավանդակը։ Կենդանաբանական այգում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են սարսափելի տեսարանը, հայտնում է Սպուտնիկ Արմենիան։

Կադրերում երևում է, թե ինչպես է կինը փոքրիկ աղջնակին նետում ազատավանդակը, որտեղ այդ պահին զբոսնում էր արջը։ Աղջնակը բղավելով ընկնում է ջրի մեջ։ Արջը փախչում է և անհետանում է տեսադաշտից: Վայրկյանների ընթացքում ազատավանդակում են հայտնվում կենդանաբանական այգու աշխատակիցները։ Աղջկան դուրս են հանում ջրից։

Մանրամասները ՝ սկզբնաղբյուրում։

3077