Զորավարժությունների շրջանակներում կմշակվեն արտաքին ագրեսիան ճնշելու և հետ մղելու, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցեր, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Բելառուսում մեկնարկել է «Միութենական որոշում-2022»-ի Միութենական պետության արձագանքման ուժերի փորձարկման առաջին փուլը, որի ընթացքում ռուս և բելառուս զինվորականները կմշակեն պաշտպանության և անօրինական կազմավորումների դեմ պայքարի տարրեր։ Այս մասին չորեքշաբթի՝ փետրվարի 2-ին, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ մոտոհրաձգային ստորաբաժանումների, տանկերի, հետևակի մարտական մեքենաների, հրետանային անձնակազմի, հակատանկային կառավարվող հրթիռային համակարգերի անձնակազմերի հետ անցկացվում են մարտավարական և կրակային պատրաստության, մարտական մեքենաների վարման և այլ վարժանքներ։

Արամ Սիմոնյան

782