Բայդենի խորհրդականն ու Էրդողանի մամուլի խոսնակը քննարկել են Թուրքիայի և Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված հարցեր. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ և գլխավոր խորհրդական դոկտ. Իբրահիմ Կալինի հետ՝ այս մասին հայտնում է Սպիտակ տունը։ «Նրանք ընդգծել են իրենց համատեղ հավատարմությունը ինչպես շարունակական դիվանագիտությանը, այնպես էլ համատեղ ջանքերին՝ զսպելու Ռուսաստանի հետագա ագրեսիան Ուկրաինայի դեմ: Նրանք քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Թուրքիայի և Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը»,- տեղեկացնում է Սպիտակ տունը։
Արամ Սիմոնյան
02 Փետրվար, 2022 15:26
882