Երեկ ուշ երեկոյան Քննչական կոմիտեում ավարտվեց  Ադրբեջանից Հայաստան վերադարձած ութ գերիների հարցաքննությունը։

Լրագրողի հետ զրույցում ռազմագերիներից Գրիգոր Կյուրեղյանը հարցին, թե տեղեկություն ունի՞ ութ ռազմագերուց որևէ մեկին ձերբակալելու որոշում կա՞, թե ոչ, ասաց, որ որևէ տեղեկություն չունի։

Հարցին, թե հայրենիք վերադարձածները առողջական խնդիրներ ունեն, թե՞ ոչ, ասաց. «Տղաները լավ են, բոլորը լավ են, հանգիստ եղեք։ Աստծու կամոք բոլորն էլ հետ կգան։ Ոչ ոք առողջական խնդիր չունի, մարդիկ նորմալ վերաբերմունք են ցուցաբերել, բոլորս լավ ենք, բոլորի ծնողներին էլ տեսնում եմ, բոլորին կասեմ, որ իրենց տղաները լավ են»։

Հարցին, թե հարցաքննությունից ի՞նչ կարող է հայտնել, Գրիգոր Կյուրեղյանն ասաց. «Հարցաքննությանն էլ ամեն ինչ նորմալ էր, այստեղ էլ նորմալ վերաբերմունք էր, այնտեղ էլ։ Ամեն ինչ լավ է»։

Հիշեցնենք,որ երեկ վերադարձվել է ութ ռազմագերի։ Նրանք են՝ Սարգիս Տարզյանը, Վարդգես Բալայանը,  Արմեն Պետրոսյանը,  Արթուր Բաբայանը,  Հմայակ Սարգսյանը, Գուրգեն Գալոյանը, Գրիգոր Կյուրեղյանը և Վաղարշակ Մալոյանը։

3243