ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկուշաբթի օրը՝ փետրվարի 14-ին, քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարության հետ շփումների ընթացն ու արդյունքները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի արևելյան թևի ուժեղացումը ու Մոսկվայի դեմ հնարավոր նոր պատժամիջոցների մշակումը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը երկու առաջնորդների զրույցից հետո։

Ինչպես նշվում է նրա հրապարակած գրավոր հայտարարության մեջ, Բայդենը և Ջոնսոնը մտքեր են փոխանակել «Ուկրաինայի և Ռուսաստանի հետ վերջին դիվանագիտական ​​հարաբերությունների վերաբերյալ»։ «Նրանք նաև վերանայեցին շարունակվող դիվանագիտությունը և զսպման ջանքերը՝ ի պատասխան Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի շարունակվող ռազմական կուտակումների և վերահաստատեցին աջակցություն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը», - ասվում է Սպիտակ տան հրապարակած հաղորդագրության մեջ:

Բացի այդ՝ նախագահը և վարչապետը քննարկել են «ՆԱՏՕ-ի արևելյան թևում ուժերի և միջոցների պաշտպանական տեղակայման ուժեղացմանն ուղղված ջանքերի առաջընթացը» և կենտրոնացել են «դաշնակիցների  շարունակական սերտ կոորդինացման վրա, այդ թվում՝ Ռուսաստանին հետագա ռազմական էսկալացիայի դեպքում դաժան հետևանքներ պարտադրելու պատրաստակամության առումով»։

1494