ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երկուշաբթի երեկոյան զրուցել է իր չինացի գործընկեր Վանգ Յինի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայի շուրջ ծավալված իրավիճակը։

Ըստ Պետդեպարտամենտի տվյալների՝ Բլինկենը զրուցել է Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ «Հյուսիսային Կորեայի իրադարձությունների և Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի մասին»։ Պետքարտուղարն ընդգծել է Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը։

Իր հերթին Չինաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Չինաստանը մտահոգված է Ուկրաինայում իրավիճակի զարգացմամբ։ Պեկինի դիրքորոշումն այն է, որ  ցանկացած երկրի օրինական անվտանգության շահերը պետք է հարգվեն և ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներն ու սկզբունքները պետք է պահպանվեն։ 

Չինաստանը ևս մեկ անգամ կոչ է արել բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն, գիտակցել անվտանգության անբաժանելիության սկզբունքի իրականացման կարևորությունը, մեղմել իրավիճակը և լուծել տարաձայնությունները երկխոսության և բանակցությունների միջոցով։

982