Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 8-ին` ժամը 08:40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները, «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
08 Մայիս, 2025 13:37
91