
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է զանգահարել ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու խնդրանքով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
ՌԴ-ի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց էին ունեցել հինգշաբթի երեկոյան՝ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։
«Ես արագ, անկեղծ և ուղիղ շփում եմ ունեցել նախագահ Պուտինի հետ՝ նախագահ Զելենսկու խնդրանքով, որպեսզի առաջինը՝ խնդրեմ մարտական գործողությունների անհապաղ դադարեցման մասին, երկրորդ՝ առաջարկեմ անցկացնել զրույց Զելենսկու հետ, որը խնդրում է այդ մասին, սակայն անձամբ չի կարողանում կապ հաստատել նրա հետ»,- հայտնել է ֆրանսիացի առաջնորդը։
Նա հավելել է, որ Ֆրանսիայի և Զելենսկու կողմից ուղերձներ է փոխանցել Պուտինին, ինչը դեռևս արդյունք չի տվել։
Կրեմլում հայտնել են, որ Պուտինը սպառիչ պարզաբանումներ է տվել իրավիճակի վերաբերյալ։