Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում իսպանական «Ռեալը» հաղթել է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենին»։

Հանդիպումն անցկացվել է Մադրիդում և ավարտվել տանտերերի հաղթանակով՝ 3։1 հաշվով։ Հաղթողների կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Կարիմ Բենզեման (61, 76, 78 րոպեններին)։ Հյուրերի կազմում գոլի հեղինակ է դարձել Կիլիան Մբապեն (39), որը ֆրանսիական ակումբի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ Նա գոլի հեղինակ է դարձել նարև հանդիպման 34-րդ րոպեին, սակայն մրցավարի տեսաօգնականը (VAR) օգտագործելուց հետո գոլը չեղարկվել է։

Առաջին խաղում, որը կայացել է Փարիզում, ՊՍԺ-ն հաղթել է 1։0 հաշվով։ Երկու հանդիպումների արդյունքում մադրիդյան ակումբը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ (3:2):

Ավելի վաղ 1/4 եզրափակչում էին անգլիական «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին» և գերմանական «Բավարիան»։

1206