Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավիթն», ազատ արձակվեց

Վերաքննիչ դատարանն ազատ արձակեց զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավոյին»։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է նրա պաշտպան Արմեն Անդրիկյանը։
Նա տեղեկացրեց, որ դատարանը Գալստյանին ազատ արձակեց 50 մլն գրավի դիմաց` բավարարելով պաշտպանների բողոքը։
«Մենք արդեն ստացել ենք դատարանի որոշումը, և գումարը վճարելուց հետո Գալստյանն ազատ կարձակվի», - ասել է Անդրիկյանը։
14 Մարտ, 2022 19:25
1210