Իտալիայի նախկին վարչապետ, 85-ամյա Սիլվիո Բեռլուսկոնին «սիմվոլիկ հարսանիք» է արել իրենից 53 տարով երիտասարդ 32-ամյա պատգամավոր հարսնացուի հետ, սակայն նրանք դեռ պաշտոնապես չեն ամուսնացել,- գրում է Daily Mail-ը: Պատճառը 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ ունեցվածքի շուրջ ժառանգության անհամաձայնություններն են։

Համացանցում կադրեր են հայտնվել, թե ինչպես է 85-ամյա Բեռլուսկոնին վայելում «սիրո շքեղ փառատոնը» 32-ամյա Մարտա Ֆասինայի հետ: Արարողությունը շատ նման էր հարսանիքի, սակայն զույգը պաշտոնապես ամուսնացած չէր ընտանիքների միջև ժառանգական վեճի պատճառով:

Բեռլուսկոնիի հինգ չափահաս երեխաները զայրացած են Ֆասինայի հետ ամուսնանալու իրենց հոր մտադրությունից, ինչի արդյունքլում Ֆասինան կպահանջի Բեռլուսկոնիի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ կարողությունը:




Պատրաստեց Արամ Սիմոնյանը

 

1825