Վլադիմիր Զելենսկին  Economist-ի հետ հարցազրույցում խոսել է  Ուկրաինային օգնելու եվրոպական երկրների պատրաստակամության մասին։ Նա սուր քննադատություն է հնչեցրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին՝ Ուկրաինային ռազմական օգնություն չցուցաբերելու համար։
«Որովհետև նրանք վախենում են Ռուսաստանից, և վե՛րջ»,- ասել է Զելենսկին։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը, ըստ Զելենսկու, շատ ավելի ակտիվ է զենք ուղարկելու հարցում, քանի որ բրիտանացիները հիմնականում աջակցում են Ուկրաինային:
«Ճիշտն ասած, Ջոնսոնն այն առաջնորդն է, որն ավելի շատ է օգնում: Մեծ Բրիտանիան միանշանակ մեր կողքին է: Նա չի փորձում հավասարակշռել: Բրիտանիան իրավիճակից դուրս գալու այլընտրանքային ելք չի տեսնում: Բրիտանիան ցանկանում է, որ Ուկրաինան հաղթի, իսկ Ռուսաստանը՝ պարտվի: Բայց ես պատրաստ չեմ ասել՝ Բրիտանիան ցանկանում է ձգձգել պատերազմը, թե ոչ»,- ասել է Զելենսկին։

Գերմանիան, ըստ Զելենսկու, սպասում է և փորձում հավասարակշռություն գտնել։
«Ռուսաստանի հետ վաղեմի հարաբերություններ ունեն, իրավիճակին նայում են տնտեսության պրիզմայով, ժամանակ առ ժամանակ օգնում են, կարծում եմ՝ փորձում են հարմարվել իրավիճակին, ինչպես է այն զարգանում»,- ասել է Զելենսկին։
 

1139