Պուտինը միացել է «Անմահ գնդի» երթին՝ հոր լուսանկարը ձեռքին բռված
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միացել է Մոսկվայի Կարմիր հրապարակում «Անմահ գնդի» երթին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։ Ավանդույթի համաձայն՝ նա քայլել է զինվոր հոր նկարով։ Նախագահը զրուցել է մոտակայքում քայլողների հետ, ողջունել ու ձեռք սեղմել ակցիայի մասնակիցներին։ «Անմահ գունդը» համազգային ակցիա է, որն անցկացվում է Ռուսաստանում և մի շարք երկրներում՝ հավերժացնելու Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և զոհերի հիշատակը։
09 Մայիս, 2022 21:02
1669