Այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը իր ելույթում անդրադարձավ ընդդիմության գործողություններին։ Նա նշեց, որ այսօր նրանք հարձակում գործեցին արտաքին գործերի նախարարության վրա և դա ներկայացրեցին որպես ձեռքբերում։

Նա ընդդիմադիր երկու խմբակցություններին առաջարկություն ներկայացրեց։ «Երկու խմբակցությունները կարող են միավորվել մեկ դաշինքի շուրջ, որը կարող եք անվանել քաղաքական բայղուշների դաշինք, դա շատ լավ համապատասխանում է  ձեզ  և այդտեղ կմտնեն «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքը»,– ասաց նա։

Ըստ պատգամավորի՝ «Պատիվ ունեմ» դաշինքը ըստ երևույթին շատ վատ է զգում, որ իրենց հապավումը ՊՈւ է։ «Այդ քաղաքական բայղուշների դաշինքի հապավումը ավելի հեշտ կհնչի ու գոնե ՊՈՒ–ից կարող են ազատվել»,– ասաց նա։

Նա նշեց, որ մարդիկ վաղուց չեն հավատում ընդդիմադիր գործիչներին, լուրջ չեն ընկալում և իրենց  կանխատեսումները, հայտարարությունները արդեն անեկդոտների ու զավեշտալի պատմությունների աղբյուր են դարձել մարդկանց մոտ։

1205