Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր՝ մայիսի 29-ին կկայանա բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլը։ Հայաստանի հավաքականից կիսաեզրափակիչի ուղեգիր են նվաճել 4 մարզիկ՝ 57 կգ, 63․5 կգ, 86 կգ և 92 կգ քաշային կարգերում։ 

Հայ մարզիկներից առաջին մրցահերթում ռինգ դուրս կգա 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը և եզրափակիչի ուղեգիր նվաճելու համար կմենամարտի Լեհաստանը ներկայացնող Թոմաշ Նիձվիկի հետ։ Ցերեկային մրցահերթի մենամարտերը կսկսվեն ժամը 14։00-ի։ 

Երեկոյան մրցահերթում 57 կգ քաշային Արթուր Բազեյանը եզրափակիչ փուլ հասնելու համար կպայքարի բուլղար Խավիեր Իբանեազ Դիազի հետ։ 

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն 63․5 կգ քաշային Հովհաննես Բաչկովն էլ կմրցի Հունգարիացի Ռիչարդ Կովաչի հետ։ 

92 կգ քաշային Նարեկ Մանասյանն էլ կպայքարի Իսպանիայի ներկայացուցիչ Էնմանուել Ռեյես Պլայի հետ։ 

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման պաշտոնական արարողությունը։ 

Լուսանկարներ՝ օր առաջին։ 

Լուսանկարներ՝ օր երկրորդ։ 

Լուսանկարներ՝ օր երրորդ։

Լուսանկարներ՝ օր չորորդ։ 

Լուսանկարներ՝ օր հինգերորդ։ 

 

 

 

1281