Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի  առաջնության կիսաեզրափակիչ փուլի վերջին մենամարտին, որտեղ եզրափակիչ հասնելու համար պայքարում էին 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը և Իսպանիայի ներկայացուցիչ Էմանուել Ռեյես Պլայը, մրցավարների անարդար դատելու արդյունքում հաղթանակը տվեցին իսպանացուն։ Սակայն ակնհայտ էր, որ հաղթանակը Մանասյանին էր։ 

Այդ պատճառով Նարեկ Մանասյանը հրաժարվեց լքել ռինգը։ Նրան էին միացել նաև Ուկրաինայի հավաքականը, որոնք բարձրաձայնում են, որ իրենց մարզիկի պարտությունն Անգլիայի ներկայացուցչի հետ մենամարտում անարդար մրցավարության հետևանք է:

8389