Միկա Բադալյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով
Բլոգեր Միքայել (Միկա) Բադալյանը կշարունակի մնալ կալանքի տակ, դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը։ Տեղեկությունը հրապարակվել է Բադալյանի տելեգրամյան ալիքում։
«ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել բավարարել Միկա Բադալյանի կալանքը երկարացնելու՝ դատախազության միջնորդությունը։ Բադալյանի կալանքը երկարաձգվել է մեկ ամսով»,–ասված է գրառման մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բադալյանը բերման էր ենթարկվել ապրիլի 22-ին Ազատության հրապարակից ու ձերբակալվել։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։
18 Հունիս, 2022 03:20
1103
Լատվիայում հայտնաբերված թունաքիմիկատով թեյը Հայաստանից չէ․ ՍԱՏՄ հայտարարությունը
19 Հոկտեմբեր, 2026 22:43
Էկոնոմիկայի փոխնախարարը և Ֆրեզնոյի քաղաքապետը քննարկել են համագործակցության հնարավորությունները
01 Հոկտեմբեր, 2026 15:09
Հրապարակվել է 2026 թվականի Խաղաղության համաշխարհային ինդեքսը. Հայաստանը բարելավել է դիրքերը 21 հորիզոնականով
01 Հոկտեմբեր, 2026 11:06
Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է. Ռուբեն Բադալյան
10 Հուլիս, 2026 23:34
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09 Հունիս, 2026 21:51
Կոնկրետ թռիչքի մասին տեղեկատվությունը հաստատվելու պարագայում կապ կհաստատվի գրանցվածների հետ. ԱԳՆ
01 Մարտ, 2026 19:37