Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Մեծամոր համայնքի Ամասիա բնակավայրի  50-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Հունիսի 22-ին նշված տանը կից ավտոտնակի զննությամբ հայտնաբերվել են ապակե երեք տարայով, ընդհանուր 750 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ, ինչպես նաև նույն բուսական զանգվածով չորս փաթեթ և երեք կաթուցիչ, որոնցից մեկում ածխանման հետքեր ու կանեփի սերմեր են եղել:

Տնամերձ հողամասից ոստիկանները հայտնաբերել են կանեփի 28 բույս: Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են:

1089