Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 25-ին «Ազատություն» ռադիոկայանի եվրիպական ծառայությունը կեղծ տեղեկություն է տարածել Հայաստանի Սյունիքի մարզով անցնող ճանապարհի վերաբերյալ ռեպորտաժում։

Այս մասին հայտնել է «Փաստերի ստուգման հարթակ»-ը (fip):

Դրա հեղինակ Կիան Շարիֆին, որը ներկայանում է որպես փորձագետ, խոսելով ճանապարհի աշխարհաքաղաքական նշանակության մասին՝ այն անվանում է «Զանգեզուրի միջանցք»։

«2020 թվականին շատ փխրուն խաղաղության համաձայնագիրը խոստանում էր նոր ճանապարհ՝ Զանգեզուրի միջանցքը՝ ուղիղ Հայաստանի տարածքով»,- մասնավորապես ասել է լրագրողը՝ նկատի ունենալով Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքներով ստորագրված նոյերմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։

Այդ հայտարարության որևէ կետում գոյություն չունի ՀՀ տարածքով անցնող որևէ միջանցքի կամ կոնկրետ երթուղու մասին հիշատակում։

Այսպիսով, «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական ծառայության լրագրողը կեղծիք է տարածում, ՀՀ-ն ոչ միայն որևէ փաստաթղթով ու մասնավորապես Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չի պարտավորվել միջանցք տրամադրել Ադրբեջանին, այլ նաև բազմիցս պաշտոնապես բացառել է իր ինքնիշխանությունից ու տարածքային ամբողջականությունից դուրս որևէ երթուղու տրամադրումը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

 

 

467