Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ դեսպան Յոել Լիոնին (նստավայրը՝ Երուսաղեմ):
Վարչապետը շնորհավորել է Իսրայելի նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման:
Դեսպան Լիոնը պատիվ է համարել Հայաստանում դիվանագիտական ծառայությունը և հավաստիացրել, որ առավելագույն ջանքեր կներդնի երկկողմ կապերի խորացման ուղղությամբ:
Զրուցակիցներն ընդգծել են հայ-իսրայելական փոխգործակցության դաշտում մեծ ներուժի առկայությունը և կարևորել կոնկրետ արդյունքների միտված ծրագրերը: Մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի զարգացման ուղղությամբ անելիքների շուրջ:
30 Հունիս, 2022 18:39
907
160 հազար մարդ, ներառյալ օտարերկրացիներ և ոչ մի արտառոց իրավախախտում. Նիկոլ Փաշինյան
28 Հուլիս, 2025 18:39
Հանրային վայրերում այսքան մարդ եղել էր մեկ էլ Թավշյա հեղափոխության ժամանակ․ ՀՀ վարչապետ
27 Հուլիս, 2025 22:44
Վարդավառը Իրական Հայաստանի ամենատոնն է, որ գովերգում է ապրելու, կյանքը վայելելու, երջանիկ լինելու բնական մղումը. Փաշինյան
27 Հուլիս, 2025 15:26
Իսրայելի գործողությունները հարցականի տակ են դնում տարածաշրջանում առկա փխրուն կայունությունը. Փաշինյան
13 Հունիս, 2025 15:36