Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

160 հազար մարդ հանրային վայրերում, որից ավելի քան 50 հազարը՝ միայն Սևանի ափին։ Այս թվերի մեջ չեն կարող դեր ունեցած չլինել ՆԳՆ ոլորտի մեր բարեփոխումները։  Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հանրապետության ողջ տարածքով Ոստիկանությունը երբեք այսքան ներկայություն չի ունեցել, որքան ունի Պարեկային ոստիկանության ներդրմամբ: 

Ներառյալ Սևանի վրա և ափերին Ջրային պարեկային ծառայությունը, որի նման որևէ ծառայություն Հայաստանի Հանրապետության պատմության մեջ երբեք չի եղել։

160 հազար մարդ ընտանիքներով գնացել է հանրային վայրերում Վարդավառ տոնելու՝ վստահության ավելի մեծ պաշար ունենալով, որ քրեածին մենթալիտետով ապրողները այլևս տիրապետող դեր չունեն մեր երկրում և չեն կարող խաթարել դրական մթնոլորտը։ 

Այս համատեքստում, իհարկե, էական է նաև ԱԱԾ-ի չերևացող, բայց կարևոր ծառայությունը հանրային անվտանգության ապահովման գործում։ 

Եվ ահա արդյունքը՝ 160 հազար մարդ, ներառյալ օտարերկրացիներ և ոչ մի  արտառոց իրավախախտում։ 

Հ․Գ․ Սրան գումարենք նաև Փրկարար ծառայության ներկայության նոր որակը Սևանի լողափերում։ Ջրահեղձության երկու ցավալի դեպք ունեցանք, որոնցից մեկը տեղի ունեցավ Լոռու, մյուսը Արարատի մարզի լողալու համար չնախատեսված վայրերում»։

305