Թուրքիայի Անթալիա հանգստավայրում անտառային հրդեհ է բռնկվել, հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 5 ուղղաթիռ և 4 ինքնաթիռ, հայտնում է NTV հեռուստաալիքը։

«Անթալիայի Կոնյաալթի շրջանում  հրդեհ է բռնկվել Թունեքթեփե ճոպանուղու հարևանությամբ գտնվող անտառային տարածքում։ Շրջան են ուղարկվել Անթալիայի տարածաշրջանային անտառտնտեսության խմբերը, կրակը մարվում է 5 ուղղաթիռով և 4 ինքնաթիռով»,- հաղորդում է հեռուստաալիքը։

Հրդեհի պատճառով ճոպանուղու աշխատանքը դադարեցվել է։

1041