Կառավարության նիստում քանի անգամ ասում եմ, որ խաղադրույքների թաքնված գովազդներ չլինեն հանրապետությունում, ուր գնում ես՝ խաղադրույքի թաքնված գովազդ է: Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստին բարկացավ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչ, մարտահրավե՞ր են նետում մեզ: Ուր գնում ես ճանապարհներին՝ բեթ, բեթ, բեթ»,- ասաց նա և նշեց, որ անհրաժեշտության դեպքում օրենքներում կոնկրետ բառեր պետք է արգելել գովազդել:

«Այսինքն դա նշանակում է, որ օրենքը ընդունում ենք, հետո մի առնետի միջանցք ենք գտնում, դրանով գնում ամբողջ հանրապետությունը հեղեղում:  Ես որքա՞ն պետք է այս թեմային անդրադառնամ: Խոսքը առնչվում է Տարածքային կառավարման նախարարությանը, ոստիկանությանը, Ազգային անվտանգության ծառայությանը, բա դուք չե՞ք անցնում այդ փողոցներով, չե՞ք տեսնում, թե ձեր զեկույցն այն է, որ քանի որ օրենքի վեցերորդ տողի  չորրորդ ստորակետից հետո երկու հատ գծիկ կա դրված, այդպիսի օրենսդրական պրոբլեմ կա: Հո առնետուղիներով չենք այս երկրում առաջնորդվելու:  Այսինքն ինչ է նշանակում, որ վարչապետը պետք է գնա անձամբ առնչվի թեմայի հետ»,- ասաց նա:

2139