Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին:

Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ուրախ է այն առիթով, որ հենց ինքն է Հանրապետության նախագահին փոխարինելու ընթացքում ընդունել նրա հավատարմագրերը՝ հավելելով, որ Երևանում մշտական դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը հայ-սերբական հարաբերությունների զարգացման և համագործակցության լավագույն խթանն է:

Կողմերն անդրադարձել են խորհրդարանական դիվանագիտության կարևորությանը՝ ելակետային համարելով փորձի փոխանակման և փոխայցերի կարևորությունը:

Ալեն Սիմոնյանն առանձնացրել է բարեկամական խմբերի ակտիվ շփումները՝ առանցքային նշանակություն տալով Սերբիայի հետ սերտ համագործակցության ծավալմանը միջազգային կառույցների՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի, ՍԾՏՀ-ի շրջանակներում:

Քննարկվել են հայ-սերբական բազմոլորտ համագործակցության զարգացման հեռանկարները:

Անդրադարձ է եղել տարածաշրջանում խաղաղության հաստատման և անվտանգության հարցերին: Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով:

901