Մեկ օրում բացահայտվել է 153 հանցագործություն. ՆԳՆ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 12-13-ը:
Բացահայտվել է 153 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
- 45 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 16 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 12-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, հոգեկան ներգործության,
- 9 դեպք՝ խարդախության,
- 4-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու կամ ցանելու,
- 3-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու,
- 2-ական դեպք՝ սառը զենքի հայտնաբերման, ինքնիրավչության, ծառերը, թփերը ապօրինի հատելու։
- Բացահայտվել են նաև շորթման, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պետական սահմանն ապօրինի հատելու, սուտ ցուցմունք տալու, հետամտելու, փաստաթուղթ կեղծելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են անձնական ունեցվածքի գողության և ավազակության դեպքեր։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 19 ավտովթար․
2 մարդ զոհվել է, 29-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
13 Օգոստոս, 2025 15:05
58