Այս հեռախոսազրույցում ԱՄՆ-ն հետաքրքրություն է ցուցաբերում բանակցային գործընթացի վերաբերյալ և հայտնում իր աջակցությունը խաղաղ բանակցություններին, նշում դրանց կարևորությունը: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ունեցած հեռախոսազրույցին և Բլինքենի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցին:

«Հիմնական մեսիջը այն էր, որ ԱՄՆ-ն շահագրգռված է ներգրավածություն ունենալու հարցում, սակայն ոչ այնպիսի ուղիղ ներգրավածություն, որ Միացյալ Նահանգների միջնորդությամբ կազմակերպվեն հանդիպումներ, այլ ԱՄՆ-ն կսատարի Եվրամիության կողմից իրրականացվող միջնորդական գործընթացին»,-ասաց նա և նշեց, որ ՀՀ վարչապետի և Արդրբեջանի նախագահ Ալիևի հետ հեռախոսազրույցը արդեն իսկ խոսում է ԱՄՆ-ի ակտիվության մասին: Նա նկատեց, որ հեռախոսազրույցում հայ-թուրքական հարցի շեշտադրումը ցույց է տալիս, որ այս հարցը ևս գտնվում է  ԱՄՆ ուշադրության ներքո:

«Բլինքենը ողջունել էր միայն Բրյուսելի միջնորդությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև իրականացվող քննարկումները, հանդիպումները ՝ առանց ընդգծելու ռուսական միջնոդրությամբ իրականացվող հանդպումները և նշել, որ ԱՄՆ-ն պատրասոտ է համագործակցելու Բրյուսելի հետ՝ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի շրջանակներում»,-ասաց նա:

Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ այնպես չէ, որ ԱՄՆ-ի ակտիվությունը նոր է, առնվազն այս տարվա ընթացքում տեսնում ենք ԱՄՆ հայտարարություններ, որտեղ վերջիններս հստակ հետաքրքրություններ են ցուցաբերում այս գործընթացի մեջ ներգրավելու տեսանկյունից:

«Կարևոր է, որ Հայաստանի հետ վարչապետի հետ հեռախոսազրույցի ընթացքում Բլինքենը ընդգծել էր նաև Մինսկի խմբի ֆորմատը, սակայն չէր շեշտվել, որ ԱՄՆ-ն շահագրգռված էր Մինկսի խմբի ֆորմատով բանակացությունները շարունակելու մեջ, այլ նշված էր, որ մեր երկիրը, որը Մինսկի խմբի համանախագահ է, պատրաստ է իր ներգրավումը ունենալու: Սա արդեն իսկ խոսում է այն մասին, որ ուկարինական պատերազմին զուգահեռ, Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, որդեգրել են առանձին աշխատելու քաղաքականությունը: Այսինքն համանախգահները չեն կարող այս պահին համատեղ աշխատանք իրականացնել, սակայն կարևոր է, որպես առանձին խաղացողներ շարունակեն ներգրավված լինել և այս ընդգծումը ԱՄՆ պետքարտուղարի կողմից կա»,-ասաց նա:

Չնայած դրան՝ ադրբեջանագետն ասաց, որ չի կարելի մոռանալ Մինսկի խմբի ֆորմատի մասին, քանի որ ցանակցած իրավիճակային փոփոխություն կարող է կրկին հնարավորություն ստեղծել նրա համար, որպեսզի Մինսկի խմբի ձևաչափը աշխատի: «Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ Մինսկի խմբի ձևաչափի առաջնային մադնատով վերաբերում է արցախյան հակամարտության կարգավորմանը և այսպես թե այնպես դա միակ ձևաչափն է, որ մանդատ ունի և երբ խնդիրը հասնի արցախյան հակամարտության քննարկմանը, ապա դա պետքէ է լինի բացառապես Մինսկի խմբի միջնորդական ջանքերի շրջանակներում: Իհարկե մեզ համար ավելի ձենռտու կլինի , որպեսզի այդ երկրները Մինսկի խմբի ձևաչափով համատեղ աշխատեին, սակայն այս պահին նման հնարավորություն չկա, հետևաբար միայն այն, որ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները շարունակեն առանձին աշխատել, արդեն իսկ մեզ համար կարևոր քայլ  ու նախադրյալ է, հետագայում ձևաչափի վերականգնման տեսանկյունից»,-ասաց նա:

Տարոն Հովհաննիսյանն ասաց, որ ԱՄՆ-ն առայժմ այնպիսի հետաքրքրություն չի ցուցաբերել, որ միջնորդական առաքելություն ստանձնի, նման առաքելություն ունեն Բրյուսելը և Մոսկվան և այսպես թե այնպես Ռուսաստանի ներգրավածությունը ավելի մեծ է:

Ինչ վերաբերում է շահերի բախմանը ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, ապա Տարոն Հոհվաննիսյանն ասաց, որ դա իհարկե կա, բայց կան գործոններ, որոնց վրա ազդեցություն ունենալ մենք չենք կարող: «Սա իրավիճակ է, որ կարող է դրական և բացասական արդյունքներ ունենալ և շատ բան կախված է մեր աշխատանքից, բայց ինչ խոսքը այս երկրների միջև մրցակցություն կա և դա միշտ եղել է՝  նույնիսկ Մինսկի խմբի աշխատանքների ժամանակ»,-ասաց նա:

 

 

1149