Հոլանդացի հնագետը Հայաստանում գործիքներ է հայտնաբերել, որոնք ունեն միլիոն տարվա պատմություն։

Հոլանդացի հնագետ Յանիկ Ռաչինսկի-Հենկի հայտնաբերած գործիքների  մասին հայտնել է Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Նիկո Շերմերսը ։

«Նա հայտնաբերել է գործիքներ, որոնք հավանաբար ավելի քան 1 միլիոն տարեկան են, որոնք վկայում են այս տարածքում հնագույն քաղաքակրթության մասին»,- գրել է դեսպանը իր թվիթերյան էջում։

Դեսպանը նշեց, որ հոլանդացի հնագետը պեղումներ է իրականացրել Տավուշում։

1730