Երեկվանից մարտական գործողություններ են սկսվել։ Իմ կոչն է բոլորին, որ մենք միահամուռ լինենք ու մեր առջև ծառացած խնդիրներին լուծումներ տանք։ Անկախ քաղաքական դիրքորոշումներից՝ մենք պիտի միահամուռ լինենք։ Այս մասին քիչ առաջ Երևանի ավագանու նիստին հայտարարեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Պետք է մարտահրավերներին համատեղ լուծումներ տանք։ Վազգեն Սարգսյանը ասում էր, որ աթոռի համար, տղերք, կռիվ մի արեք, կռիվ արեք հողի համար, որ հետո աթոռը դնեք էդ հողին։ Մենք արդեն մի անգամ այս փարձությունը ունեցել ենք, պիտի այդ սխալներից դասեր քաղենք։ Մեր մեջքին կանգնածը միայն մեր բանակն է, մենք մեր հույսը պիտի դնենք մենակ մեր բանակի վրա»,- հավելեց նա։

 

1972