Այսօր Երևանի քաղաքապետարանում հյուրընկալել եմ ամենաբարձր միավորներ հավաքած հինգ խմբի աշակերտներին: Ողջունելով մրցույթի մասնակիցներին՝ առանձնակի կարևորել եմ աշակերտների շրջանում իրազեկվածության բարձրացմանն ուղղված նմանօրինակ միջոցառումների անցկացումը.

Կարևորելով շրջակա միջավայրի դերը մեր բոլորի կյանքում, ինչպես նաև ներկայում կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած մարտահրավերների դեմ պայքարը՝ կարծում եմ, որ շատ կարևոր է միջոցառման իրականացումը հենց դպրոցահասակ երեխաների շրջանում։ Վստահ եմ, որ միջոցառումը ձեզ փոխանցել է էներգախնայողության և էներգաարդյունավետության վերաբերյալ արժեքավոր գիտելիքներ, ինչպես նաև էներգետիկ ուսումնասիրության իրականացման արդի հմտություններ։

Հանդիպման շրջանակում աշակերտները շնորհանդեսի միջոցով գնահատող հանձնաժողովին են ներկայացրել իրենց կատարած աուդիտի արդյունքները, էներգախնայողությանն ու էներգաարդյունավետությանն ուղղված լուծումները, որոնց իրականացման դեպքում կկրճատվի դպրոցի էներգածախսը:

Որից հետո Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հավաստագիր է հանձնել «Իրազեկ սերունդ՝ կայուն ապագա» խորագրով միջոցառման հաղթող թիմին:

 

885